Ավտոճանապարհային պատահարի պատճառով, Քութայիսիի շրջանցող ճանապարհի 259-րդ կիլոմետրում տեղաշարժը ժամանակավորապես դադարեցված է
Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության, ավտոմոբիլային ճանապարհների վարչության տվյալներով, միջազգային նշանակություն ունեցող՝ Թբիլիսի-Սենակի-Լեսելիձե ավտոմոբիլային ճանապարհի 259-րդ կիլոմետրում (Քութայիսիի շրջանցիկ ճանապարհ) տեղի ունեցած վթարի հետևանքով բեռնատարում հրդեհ է բռնկվել, որի պատճառով, անվտանգության նկատառումներից ելնելով նշված հատվածում սահմանափակված է ավտոտրանսպորտի տեղաշարժը:
Այս պահին երթևեկությունն իրականացվում է Ախալսոփելիի տրանսպորտային հանգույցի միջոցով: Տեղաշարժն իրականացվում է պարեկային ոստիկանության անմիջական հսկողության և համաձայնեցման ներքո: