Ավտոճանապարհային դեպարտամենտը տեղեկատվություն է տարածում ճանապարհային սահմանափակումների վերաբերյալ
Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտի տվյալներով՝ առատ ձյան և օդերևութաբանական բարդ պայմանների պատճառով Վրաստանի ողջ տարածքում այս պահին գործում են երթևեկության սահմանափակումներ հետևյալ ճանապարհներին.
Առատ ձյան և մերկասառույցի պատճառով Թբիլիսի-Սենակի-Լեսելիձե ավտոմայրուղու կմ138-կմ158 (Չումաթելեթի-Խունևի) միջազգային նշանակության հատվածում արգելվել է կցորդիչով և կիսակցորդիչով ավտոտրանսպորտի տեղաշարժը, իսկ այլ տեսակի տրանսպորտային միջոցների տեղաշարժն ազատ է:
Ձնահոսքի վտանգի պատճառով Քութաիսի-Տղիբուլի-Ամբրոլաուրի ավտոճանապարհի կմ43-կմ45 հատվածում (Նաքերալայի լեռնանցք) արգելվում է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը։
Առատ ձյան պատճառով ներքին պետական նշանակության Քութաիսի-Ծղալտուբո-Ցագերի-Լենտեխի-Լասդիլի կմ28-կմ125 (Ղումիսթավի-Մելե) ավտոճանապարհին արգելվում է կցորդների, կիսակցորդների և 30-ից ավելի նստատեղերով ավտոտրապորտի երթեւեկությունը։ Նույն ճանապարհի կմ88-կմ 125 (Լենտեխի-Մելե) հատվածում այլ տեսակի տրանսպորտային միջոցների երթեւեկությունը թույլատրվում է հակասայթաքիչ շղթաներով։ Երկու և ավելի ավտոճանապարհներով երթևեկությունն ազատ է։
Նաև առատ ձյան և ցածր ջերմաստիճանի պատճառով Ալպանա-Ցագերի կմ1-կմ22 հատվածում արգելվում է կցորդների, 30 նստատեղից ավելի տարողությամբ ավտոտրանսպորտի տեղաշարժը, իսկ այլ տեսակի տրանսպորտային միջոցների տեղաշարժը թույլատրվում է հակասայթաքիչ միջոցներով։
Ձյան և մերկասառույցի պատճառով ճանապարհի Զուգդիդի-Ջվարի-Ուշգուլիի Զուգդիդի-Ջվարի-Մեստիա-Լասդիլի կմ30-կմ186 (Ջվարի-Ուշգուլի) ճանապարհահատվածում երթևեկությունն արգելված է։
Ձյան և մերկասառույցի պատճառով Գոմի-Սաչխերե-Ճիաթուրա-Զեստափոնի կմ18-կմ108 ճանապարհահատվածում արգելվում է կցորդների և կիսակցորդների շարժումը, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների տեղաշարժն ազատ է։
Բքի և վատ տեսանելիության պատճառով Կոդա-Փարցխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա կմ94-կմ110 ճանապարհահատվածում (Փարավանի լեռնանցք) արգելված է ավտոտրանսպորտի տեղաշարժը։ Ճանապարհի մնացած հատվածում երթևեկությունն ազատ է։
Ճանապարհային վարչությունը հորդորում է բնակչությանը ձմեռային շրջանում երթևեկել համապատասխան անվադողերով, պատշաճ տրանսպորտով և ենթարկվել ավտոճանապարհներին սահմանված ռեժիմներին։