Ավտոճանապարհային դեպարտամենտը տեղեկատվություն է տարածում այս պահին գործող ճանապարհային սահմանափակումների մասին
Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհների դեպարտամենտից հայտնում են, որ օդերևութաբանական բարդ պայմանների պատճառով ավտոճանապարհներին մաքրման աշխատանքները շարունակվում են ինտենսիվ ռեժիմով։ Բոլոր ուղղություններով մոբիլիզացված է ձյուն մաքրող տեխնիկա, ավտոճանապարհներին շարունակաբար տեխնիկական աղ է թափվում՝ հնարավորինս սեղմ ժամկետներում երթևեկությունը վերականգնելու համար։
Այս պահին ինտենսիվ մաքրման աշխատանքների արդյունքում Թբիլիսի-Սենակի-Լեսելիձե ճանապարհի երթեւեկությունն ազատ է։
Հետևյալ ճանապարհներին պահպանվում են երթևեկության հատուկ ռեժիմներ՝ առատ ձյան և ցածր ջերմաստիճանի պատճառով Գոմի-Սաչխերե-Ճիաթուրա-Զեստափոնի կմ15-կմ106 հատվածում կցորդիչով և կիսակցորդիչով ավտոտրանսպորտի տեղաշարժն արգելված է, իսկ այլ տեսակի տրանսպորտային միջոցների տեղաշարժն ազատ է։ Ճանապարհի մնացած հատվածում երթևեկությունն ազատ է։
Առատ ձյան պատճառով Չոխատաուրի-Բախմարո ավտոճանապարհի կմ17-կմ33 (Բուքսիեթի-Չխակաուրա) հատվածում թույլատրվում է միայն արտաճանապարհային երթեւեկությունը։ Մինչդեռ մնացած տիպի ավտոտրանսորտի համար երթևեկությունն արգելված է։ Ավտոճանապարհի կմ1-կմ17 (Չոխատաուրի-Բուքսիեթի) հատվածում երթևեկությունն ազատ է։
Ձյան պատճառով Քութայիսի-Տղիբուլի-Ամբրոլաուրի ճանապարհին՝ կմ39-կմ62 (Նաքերալայի լեռնանցք) արգելված է կցորդիչով և կիսակցորդիչով ավտոտրանսպորտի տեղաշարժը, իսկ կմ1-կմ62 հատվածում երթեւեկությունը թույլատրելի է միայն հակասայթաքիչ շղթաների կիրառմամբ։ Ճանապարհի մնացած հատվածում երթևեկությունն ազատ է։
Առատ ձյան պատճառով կմ42-կմ125 (Ցագերի-Մելե) հատվածի Քութայիսի-Ծղալտուբո-Ցագերի-Լենտեխի-Լասդիլի հատվածում արգելվում է կցորդիչով, կիսակցորդիչով ավտոտրանսպորտի և 30 նստատեղից ավելի տարողությամբ ավտոբուսների տեղաշարժը։ Այլ տեսակի տրանսպորտային միջոցների տեղաշարժը թույլատրվում է հակասողանքային շղթաներով։ Ավտոճանապարհի կմ1-կմ42 (Ծղալտուբո շրջադարձ-Ցագերի) հատվածում երթևեկությունն ազատ է։
Առատ ձյան և ցածր ջերմաստիճանի պատճառով Ալպանա-Ցագերի կմ1-կմ22 ճանապարհահատվածում արգելվում է կցորդիչով և կիսակցորդիչով ավտոտրանսպորտի, 30 նստատեղից ավելի տարողությամբ տրանսպորտի տեղաշարժը, իսկ այլ տեսակի տրանսպորտային միջոցների տեղաշարժը թույլատրվում է հակասայթքաիչ շղթաների միջոցով:
Բարդ օդերևութաբանական պայմանների պատճառով (բուք և ցածր տեսանելիություն) Կոդա-Փարցխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա կմ94-կմ110 ճանապարհին (Փարավանի լեռնանցք) արգելվում է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը։ Ճանապարհի մնացած հատվածում երթևեկությունն ազատ է։
Առատ ձյան պատճառով Սաչխերե-Օնի ճանապարհահատվածում արգելված է կցորդիչով և կիսակցորդիչով ավտոտրանսպորտի տեղաշարժը, իսկ այլ տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը ազատ է։
Առատ ձյան պատճառով Բաթումի-Ախալցխա ավտոճանապարհի կմ86-կմ 106 հատվածում թույլատրվում է միայն արտաճանապարհային երթեւեկությունը։ Մինչդեռ մնացած տիպի ավտոտրանսպորտի համար երթևեկությունն արգելված է։
Առատ ձյան պատճառով Քութայիսի-Բաղդաթի-Աբասթումանի-Բենարա կմ28-կմ50 ավտոճանապարհին (Բաղդաթի-Սաիրմե) երթեւեկությունը թույլատրվում է հակասողանքային շղթաներով։
Զուգդիդի-Ջվարի-Մեստիա-Լասդիլի կմ30-կմ186 (Ջվարի-Ուշգուլի) ճանապարհին արգելվում է կցորդիչով և կիսակցորդիչով ավտոտրանսպորտի և 30 նստատեղից ավելի տարողությամբ ավտոբուսների երթևեկությունը: կմ138-կմ186 (Մեստիա-Ուշգուլի) հատվածում երթևեկությունը թույլատրվում է հակասողանքային շղթաներով։ Ավտոճանապարհի կմ1-կմ30 (Զուգդիդի-Ջվարի) հատվածում երթևեկությունն ազատ է։
Ճանապարհների վարչությունը հորդորում է բնակիչներին ձմռանը երթևեկել համապատասխան անվադողերով, պատշաճ տրանսպորտով և ենթարկվել ավտոճանապարհներին սահմանված ռեժիմներին։