Ավտոճանապարհային դեպարտամենտ. Սամտրեդիա-Գրիգոլեթի ճանապարհահատվածում կառուցվող վնասված կամրջի վերականգնման աշխատանքները կսկսվեն գետի ջրի մակարդակի իջնելուն պես
Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտի տեղեկատվության համաձայն, Ռիոնի գետի աղետային վարարումից առաջացած հեղեղը վնասել է Սամտրեդիա- Գրիգոլեթի մայրուղու առաջին հատվածում գետի վրայով կառուցվող կամրջի ութերորդ հենասյունը։ Միջադեպի արդյունքում ոչ ոք չի տուժել։
«Տեղում են գտնվում ավտոճանապարհների վարչության բոլոր տեխնիկական ծառայությունների ներկայացուցիչները։ Այս փուլում Ռիոնի գետի ջրի մակարդակը դեռ բարձր է, և ջրի մակարդակի իջնելուն պես կուսումնասիրվի առկա իրավիճակը և համապատասխան միջոցներ կձեռնարկվեն վնասված հենասյունը հնարավորինս արագ վերականգնելու համար։
Վերջնական փուլում է Սամտրեդիա-Գրիգոլեթիի առաջին 11,5 կմ հատվածի շինարարությունը, որն անցնելու է Սամտրեդիա քաղաքով և Սամտրեդիա և Աբաշա մունիցիպալիտետների չորս գյուղերով (Տոլեբի, Գորմաղալա, Մայիսի մեկ, Գաուծղինարի): Աշխատանքները ֆինանսավորվում են պետբյուջեից 73 մլն լարիով»,- նշված է ավտոճանապարհային վարչության տեղեկատվության մեջ։