Ավտոմոբիլների տեխնիկական զննման օրակարգում հնարավոր է մտցվեն փոփոխություններ
Ավտոմոբիլների տեխնիկական զննման օրակարգում հնարավոր է մտցվեն փոփոխություններ:
Ինչպես առաջին ալիքին ասել է տեխզննման կենտրոնների միության ղեկավար, Վաժա Իորդանիշվիլին, այդ հարցով աշխատում է հատուկ խումբ, որին ներգրավված են ցամաքային տրանսպորտի գործակալության, արտոնագրման կենտրոնի և ծառայությունների գործակալության ներկայացուցիչները:
Նախագիծը, որը նախատեսում է զննման գործընթացի պարզեցում, դուրս է բերվելու կառավարության նիստին:
Միության ղեկավարը կոչ է անում վարորդներին, օրենքով սահմանված ժամկետում դիմել զննման կենտրոններին, հակառակ դեպքում նրանք կտուգանվեն:
Այս պահի դրությամբ տեխզննում է անցել 50 հազար ավտոմեքենա, այստեղից մոտ 24 հազարի մոտ հայտնաբերվել են թերություններ:
Հեղինակ -
Edgar Barsegyan