Վրաստանի՝ Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության, ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտի տեղեկությամբ, ամբողջ երկրում օդերևութաբանական բարդ պայմանների պատճառով, ավտոմոբիլային ճանապարհներին մաքրման աշխատանքները իրականացվում են 24 ժամյա ռեժիմով, իրականացվում են ավազ-աղ խառնուրդի թափման աշխատանքներ և բոլոր անհրաժեշտ միջոցառումները երթևեկության խափանումներից խուսափելու նպատակով:
Ավտոմոբիլային Ճանապարհների դեպարտամենտը հորդորում է բնակիչներին ձմռանը երթևեկել համապատասխան անվադողերով, սարքի ավտոտրանսպորտով և ենթարկվել ավտոճանապարհներին սահմանված ռեժիմներին:
Գերատեսչության հաղորդմամբ, տեղաշարժման հատուկ ռեժիմներ են գործում հետևյալ ավտոմոբիլային ճանապարհներին. Բքի և վատ տեսանելիության պատճառով երեկ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածի մաքրման աշխատանքները հետաձգվել են։ Սակայն այս պահին աշխատանքներ են տարվում երթևեկությունը վերականգնելու ուղղությամբ։ Միջավայրի ազգային գործակալության հաղորդմամբ, Գուդաուրի-Կոբի հատվածում ավտոտրանսպորտի տեղաշարժն իրականացվում է առանց կանգառի ռեժիմում:
Առատ ձյան, բքի և վատ տեսանելիության պատճառով, միջպետական նշանակության Կոդա-Փարցխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա կմ94-կմ110 (Փարավանի լեռնանցք) ճանապարհահատվածին արգելված է բոլոր տեսակի ավտոտրանսպորտի երթևեկությունը: Նույն ճանապարհի կմ1-կմ93 հատվածում արգելված է կցովի և կիսակցովի ավտոտրանսպորտի, ինչպես նաև 30 տեղից ավել ունեցող ավտոբուսների տեղաշարժը, իսկ մնացած տեսակի տրանսպորտի տեղաշարժն ազատ է։
Ձյան և ցածր ջերմաստիճանի պատճառով Վազիանի-Գոմբորի-Թելավի ավտոճանապարհին թույլատրվում է միայն արտաճանապարհային (երկու և ավելի առաջատար կամուրջներով) ավտոտրանսպորտի երթևեկությունը, իսկ այլ տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունն արգելված է։
Մերկասառույցի պատճառով Սաչխերե-Օնի ճանապարհով արգելված է կցովի և կիսակցովի ավտոտրանսպորտի տեղաշարժը, իսկ մյուս տիպի տրանսպորտային միջոցների տեղաշարժն ազատ է։
Մերկասառույցի պատճառով միջպետական նշանակության կմ70-կմ186 (Խաիշի-Ուշգուլի) ավտոճանապարհի Զուգդիդի-Ջվարի-Մեստիա-Լասդիլի հատվածում արգելվում է կցովի և կիսակցովի ավտոտրանսպորտի, ինչպես նաև 30 տեղից ավել ունեցող ավտոբուսների տեղաշարժը։ Իսկ կմ138-կմ186 (Մեստիա-Ուշգուլի) հատվածում մարդատար ավտոտրանսպորտի տեղաշարժն թույլատրվում է միայն հակասայթակող շղթաներով։ Արտաճանապարհային տրանսպորտային միջոցների (երկու և ավելի կամուրջ ունեցող) տեղաշարժն ազատ է։ Ավտոճանապարհի կմ1-կմ70 (Զուգդիդի-Խաիշի) հատվածում երթևեկությունն ազատ է։