Ավտոմոբիլային Ճանապարհների վարչությունը տեղեկատվություն է տարածում ստեղծված իրավիճակի և ճանապարհների մաքրման աշխատանքների մասին
Ավտոմոբիլային Ճանապարհների վարչությունը տեղեկատվություն է տարածում ստեղծված իրավիճակի և ճանապարհների մաքրման աշխատանքների մասին

Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության, ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտի տեղեկատվության համաձայն, օդերևութաբանական բարդ պայմանների պատճառով ավտոճանապարհներին մաքրման աշխատանքներն իրականացվում են ինտենսիվ ռեժիմով։

Գերատեսչության տվյալներով՝ բոլոր ուղղություններով մոբիլիզացված է ձյուն մաքրող տեխնիկա, ավտոճանապարհներին շարունակաբար թափվում է տեխնիկական աղ, որպեսզի հնարավորինս արագ վերականգնվի երթեւեկությունը։

«Այս պահին ինտենսիվ մաքրման աշխատանքների արդյունքում միջազգային նշանակության Խաշուրի-Ախալցիխե-Վալե ավտոճանապարհին երթեւեկությունը վերականգնվել է։ Նաև Վազիանի-Գոմբորի-Թելավի միջպետական նշանակության ավտոճանապարհի 37-49 կմ. (Թեթրիծղլեբի-Վերոնա) հատվածում վերականգնվել է բոլոր տեսակի ավտոտրանսպորտի երթևեկությունը։

Միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի (Փոստա)-Կոբի հատվածում ձնահյուսի վտանգի բարձր մակարդակի պատճառով երթևեկության հատուկ ռեժիմներ են պահպանվում:

Միջազգային նշանակության Ախալցիխե-Նինոծմինդա ավտոճանապարհի 90-112 կմ. հատվածում բքի և ձյան պատճառով բոլոր տեսակի ավտոմեքենաների երթեւեկությունն արգելված է։ Մայրուղու մնացած հատվածում տրանսպորտային միջոցների երթեւեկությունն ազատ է։

Ձյան պատճառով կցորդների և կիսակցորդների տեղաշարժն արգելված է Սաչխերե (Սարեկի)-Ուզունթա-Շքմերի-Զուդալի ավտոճանապարհով, ինչպես նաև Քութայիսի (Մոծեմեթա)-Տղիբուլի-Ամբրոլաուրի ավտոճանապարհի 39-52 կմ. (Նաքերալա լեռնանցք) հատվածում, մինչդեռ այլ տեսակի ավտոտրանսպորտային միջոցների տեղաշարժն արգելված է

Ձյան և մերկասառույցի պատճառով Գոմի-Սաչխերե-Ճիաթուրա-Զեստափոնի միջպետական ​​նշանակության ավտոճանապարհին արգելվում է կցովի և կիսակցովի տրանսպորտային միջոցների տեղաշարժը, իսկ մյուս տիպի տրանսպորտային միջոցների տեղաշարժն ազատ է։

Բարդ օդերևութաբանական պայմանների պատճառով (ինտենսիվ ձյուն, բուք, սահմանափակ տեսանելիություն) Կոդա-Փարցխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա ավտոճանապարհի (Փարավանի լեռնանցք) հատվածում արգելվում է բոլոր տեսակի ավտոմեքենաների երթևեկությունը։ Մայրուղու մնացած հատվածներում տրանսպորտային միջոցների երթեւեկությունն ազատ է։

Ձյան և մերկասառույցի պատճառով կցովի, կիսակցովի տրանսպորտային միջոցների և ավելի քան 30 նստատեղ ունեցող ավտոբուսների տեղաշարժն արգելված է Զուգդիդի-Ջվարի-Մեստիա-Լասդիլի ավտոճանապարհի 70-185 կմ. (Խայիշի) հատվածում, իսկ 90- 185 կմ (Դիզի-Ուշգուլի) հատվածում թույլատրվում է թեթև տրանսպորտային միջոցների երթեւեկությունը հակասայթակող շղթաներով: Բարձր անցողություն ունեցող մեքենաների (երկու և ավելի շարժման կամուրջներով) տեղաշարժն ազատ է։ Ավտոճանապարհի 1-70 (Զուգդիդի-Խայիշի) հատվածում երթևեկությունն ազատ է»,- ասված է ավտոճանապարհների դեպարտամենտի տեղեկատվության մեջ։