Ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտի տեղեկատվության համաձայն՝ Թբիլիսի-Սենակի-Լեսելիձե ճանապարհին ընթանում են ճանապարհային անվտանգության բարելավման միջոցառումներ
Վրաստանի Ավտոմոբիլային Ճանապարհների տեղեկատվության համաձայն՝ Թբիլիսի-Սենակի-Լեսելիձե ճանապարհի, 19-56կմ և 57կմ-132կմ հատվածներում պետբյուջեի միջոցներով իրականացվում են ճանապարհային անվտանգության բարելավման միջոցառումներ։
«Ծրագրի շրջանակներում EN 1317 եվրոպական չափանիշներին համապատասխան ճանապարհային ցանցում կազմակերպվում է մոտավորապես 80000 մետր կոր մետաղական սյուների կառուցում։
Նաև Գորի-Թբիլիսի հատվածում շուրջ 6 մլն լարի արժողությամբ արտաքին լուսավորության ցանցի ստեղծման աշխատանքները, որոնք նախատեսվում է ավարտել մինչև տարեվերջ։
Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային ենթակառուցվածքների դեպարտամենտը աշխատանքներ է տանում ճանապարհային ենթակառուցվածքների որակի բարելավման ուղղությամբ՝ Վրաստանի կառավարության «2022-2023 թվականների ճանապարհային անվտանգության գործողությունների ծրագրի» շրջանակներում։
Երկու նախագծերի ընդհանուր արժեքը կազմում է մինչև 19 մլն լարի, իսկ աշխատանքները կավարտվեն մինչև 2022 թվականի վերջ»,- նշված է Վրաստանի ավտոճանապարհների տեղեկատվության մեջ։