Ավտոբուսով առանց տոմս երթևեկելու համար 5 լարիի չափով տուգանքը դառնում է 20 լարի
Վրաստանում հասարակական տրանսպորտով առանց տոմս երթևեկելու համար 5 լարիի չափով տուգանքը դառնում է 20 լարի: Վրաստանի խորհրդարանն այսօր աջակցել է համապատասխան փոփոխությունը «Վարչական իրավախախտումների օրենսգրքում», որի հեղինակը միջավայրի պաշտպանության կոմիտեն է:
Ուղևորը պարտավոր կլինի, նախքան ուղևորության մեկնարկը ձեռք բերել տոմս կամ էլեկտրոնային վճարման միջոցով վճարել ուղևորության սակագնով սահմանված գումարը:
Դրա հետ մեկտեղ, տուգանքը չվճարելու դեպքում 50 լարիից նվազում է 40 լարիի: