Թբիլիսիի քաղաքային դատարանը գործարար Ավթանդիլ Ծերեթելիին խափանման միջոցի տեսքով սահմանել է 500 000 լարի քանակությամբ գրավ:
Դատավորը հաշվի է առել դատախազության միջնորդությունը և Ավթանդիլ Ծերեթելիին արգելել հատել պետական սահմանը առանց քննչական մարմնին տեղեկացնելու և նրա համաձայնության:
Ավթանդիլ Ծերեթելին գրավի գումարը վճարելու համար ունի 14 օր ժամանակ: Անձամբ Ծերեթելին հայտարարում է, որ ինքը չի պատրաստվում վճարել այդ գումարը, քանի որ նշված քանակությամբ գումար չունի:
«Նրանք ցանկանում են, որ ես «ՏՎ Պիրվելին» դնեմ գրավ, սակայն դրան չեն արժանանա: Ես կգնամ բանտ, բայց չեմ վճարի գումարը: Ով ցանկանում է, թող վճարի»,- հայտարարել է Ավթանդիլ Ծերեթելին՝ գործի լսումից հետ:
Գործով նախադատակա նիստը նշանակվել է հոկտեմբերի 10-ին, 11:00-ին:
Ավթանդիլ Ծերեթելիին օգոստոսի 22-ին մեղադրանք էր ներկայացվել Խազարաձե-Ջափարիձեի գործի շրջանակներում: Այն պատճառով, որ Ավթանդիլ Ծերեթելին Վրաստանում չէր գտնվում, մեղադրանքի մասին որոշումը փոխանցվել է նրա փաստաբանին: Մասնավորապես, կայացվել է որոշում Ավթանդիլ Ծերեթելուն մեղադրանք ներկայացնելու մասին, նրա կողմից 16 664 000 դոլլար անօրեն եկամուտն օրինականացնելու գործին նպաստելու փաստով: