Ավճալայում՝ Սարաջիշվիլի №15 հասցեում, ապօրինի ավտոտնակների ապամոնտաժումից հետո պուրակ կբարեկարգվի
Ավճալայում՝ Սարաջիշվիլի պողոտայի №15 բնակելի շենքի հարևանությամբ, մոտ 3 800 քմ տարածքի վրա պուրակ է բարեկարգվում։
Թբիլիսիի քաղաքապետարանի փոխանցմամբ՝ այս փուլում ընթանում է ապօրինի ավտոտնակների ապամոնտաժումը, որից հետո տարածքում կտեղադրվեն մանկական ժամանցի գոտիներ, ֆիթնես տարածք, կտեղադրվի արտաքին լուսավորության համակարգ և կկառուցվեն հետիոտնային արահետներ։ Հանգստի նոր տարածքում կտեղադրվի պուրակի համար անհրաժեշտ այլ ենթակառուցվածք և կիրականացվեն կանաչապատման աշխատանքներ։
Նախագծի համար շրջանային վարչության (գամգեոբայի) բյուջեից կծախսվի մոտ 524 000 լարի։
Ընթացիկ աշխատանքներին ծանոթացել է Գլդանիի շրջանի ղեկավար (գամգեբելի) Բեսիկ Կալաձեն՝ Խորհրդարանի պատվիրակ Վլադիմիր Բոժաձեի հետ միասին։