Ավստրիայում ԵՄ դեսպանին կանչել են ԱԳՆ այն բանից հետո, երբ նա քննադատել է Ավստրիայի կողմից Ռուսաստանից գազի գնումները
Ավստրիայում ԵՄ դեսպանին կանչել են ԱԳՆ այն բանից հետո, երբ նա քննադատել է Ավստրիայի կողմից Ռուսաստանից գազի գնումները

Ավստրիայում ԵՄ դեսպանը կանչվել է ԱԳՆ այն բանից հետո, երբ նա քննադատել է Ավստրիայի կողմից Ռուսաստանից բնական գազի գնումը։ Ինչպես գրում է «Reuters»-ը, Մարտին Զելմայրը խստորեն քննադատել է Ավստրիայի կառավարությանը՝ ռուսական բնական գազից կախվածության համար և «արյունոտ» անվանել Վիեննայի կողմից ռուսական էներգակիրներին վճարած գումարները։

«Աստված, իմ ավստրիական գազի 55%-ը կրկին Ռուսաստանից է։ Ամեն օր արյան փող են ուղարկում Ռուսաստան»,- ասել է Ավստրիայում Եվրամիության դեսպանը։

Ինչպես պարզաբանել են Ավստրիայի արտաքին գործերի նախարարությունում, Եվրամիության դեսպանը կանչվել է արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարի հետ խորհրդակցությունների։

Ավստրիայի եվրոպական հարցերի նախարար Քերոլայն Էդշտադլերը, խոսելով միջադեպի մասին, ԵՄ դեսպանի հայտարարությունը «անխոհեմ» և «հակաարդյունավետ» է անվանել։

Ըստ «Reuters»-ի՝ հունիսի դրությամբ Ավստրիա ներկրվող բնական գազի 60%-ը ստացվել է Ռուսաստանից։