Ավստրիայում ջրհեղեղների հետեւանքով չորս մարդ է մահացել, տարբեր քաղաքներից տարհանում են բնակչությանը։
Առավոտյան Տուլտերֆելդի շրջանի յոթ գյուղերի բնակիչներ տարհանվել են, ավելի քան 400 մարդ տեղափոխվել է «Կարմիր խաչի» կազմակերպած տարհանման կետ։
Տեղեկության համար՝ Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավան և Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտը պատրաստվում են Դանուբի ջրի մակարդակի բարձրացման պատճառով հնարավոր հեղեղումների։ Ինչպես գրում են լրատվամիջոցները, ջուրն արդեն հասել է Հունգարիա։ Միաժամանակ Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում Դանուբի ջրի մակարդակը հասել է 9,6 մետրի։