Ավստրիայում երկաթուղային վթարի հետևանքով զոհվել է մեկ մարդ, տուժել՝ 22-ը
Ավստրիայում երկաթուղային վթարի հետևանքով զոհվել է մեկ մարդ, տուժել՝ 22-ը

Ավստրիայում երկու ուղեւորների գնացքների բախման հետևանքով մեկ մարդ զոհվել է, 22 մարդ վիրավորվել, հաղորդում է Reuters-ը:

Ոստիկանության մամուլի քարտուղար Լեո Յոսեֆը հայտնել է, որ գնացքները բախվել են Գրաց քաղաքից 60 կմ դեպի հյուսիս գտնվող կայանից ոչ հեռու:

Վթարի պատճառը դեռեւս հայտնի չէ: