Ավստրիայում ընթանում են խորհրդարանական ընտրություններ, որոնք կորոշեն երկրի առաջիկա հինգ տարիների ճակատագիրը։ Բնակչությունն ընտրում է խորհրդարանի 183 անդամ։
10000 ընտրատեղամասերից առաջինը բացվել է առավոտյան ժամը 06:00-ին։ Քվեարկությունը կշարունակվի մինչև ժամը 17:00-ն։
Բնակչությունը պետք է ընտրություն կատարի քաղաքական սպեկտրի շատ տարբեր կուսակցությունների միջև։ Այսօր պարզ կլինի, թե արդյոք ծայրահեղ աջ «Ազատություն» կուսակցությունը կհավաքի ամենաշատ ձայները և կդառնա Ավստրիայի հիմնական քաղաքական ուժը։
Հիշեցնենք, որ այս խումբը հաջող է հանդես եկել հունիսին կայացած Եվրախորհրդարանի ընտրություններում։ Ներքին գործերի նախկին նախարար Հերբերտ Քիքլսը կուսակցությունը ղեկավարում է 2021 թվականից, իսկ հաղթանակի դեպքում ակնկալվում է, որ նա կդառնա Ավստրիայի կանցլեր։