Ավստրիայում բողոքել են կորոնավիրուսի պատճառով գործող սահմանափակումների դեմ
Ավստրիայում բողոքել են կորոնավիրուսի պատճառով գործող սահմանափակումների դեմ: Բողոքի ցույցն անցկացվել է Վիեննայում:
Ցույցին մասնակցել է մոտ 200 մարդ: Նրանք պահանջել են չեղարկել կարանտինի միջոցները:
Ցուցարարների խոսքով, պետք է չեղարկվի բժշկական դիմակներ կրելու պարտականությունը, քանի որ սա կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունավետ միջոց չէ: Ցույցի մասնակիցները հավաքվել էին Վիեննայի օպերայի հետևի հրապարակում և վանկարկում էին հակակառավարական կարգախոսներ:
Ցույցը տևել է մեկ ժամ, որից հետո ոստիկանությունը ցրել է ցուցարարներին: Կան նաև ձերբակալվածներ: Ցույցի կազմակերպիչները սպառնում են, որ չեն դադարեցնի ցույցերը: