Ավստրիայի, Ռումինիայի և Լիտվայի արտաքին գործերի նախարարները հունիսի 25-26-ը կայցելեն Վրաստան
Ավստրիայի, Ռումինիայի և Լիտվայի արտաքին գործերի նախարարները հունիսի 25-26-ը կայցելեն Վրաստան

Ավստրիայի, Ռումինիայի և Լիտվայի արտաքին գործերի նախարարները հունիսի 25-26-ը կայցելեն Վրաստան:

Վրաստանի արտաքին գործերի նախարարության փոխանցմամբ, ԵՄ անդամ երկրների արտգործնախարարները Վրաստան կժամանեն Հարավային Կովկաս շրջագայության շրջանակներում՝ Արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության եվրահանձնաժողովի գերագույն ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելի մանդատով:

Ըստ Արտաքին գործերի նախարարության, Ալեքսանդր Շալլենբերգը, Գաբրիելիուս Լանդսբերգիսը և Բոգդան Աուրեսկուն հանդիպումներ են ունենալու Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլու և արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանիի հետ: Այցի ընթացքում նախարարները կայցելեն նաև օկուպացիոն գիծ: Այցի ավարտին նրանք հանդես կգան հայտարարություններով լրատվամիջոցների համար և կամփոփեն Հարավային Կովկասի շրջագայության արդյունքները:

Ավստրիայի, Ռումինիայի և Լիտվայի արտգործնախարարները որոշեցին այցելել Կովկաս մայիսի 27-ին ԵՄ անդամ երկրների ոչ պաշտոնական մինիստերիալին՝ քննարկելու Արևելյան գործընկերության տարածաշրջանում առկա հակամարտությունները:

Եվրոպական հանձնաժողովի արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատար Ժոզեֆ Բորելիի մանդատով ԵՄ երեք արտգործնախարարների այցը Վրաստան ընդգծում է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության պահպանման կարևորությունը և ԵՄ ներգրավվածությունը հակամարտությունների խաղաղ կարգավորմանը: