Ավստրիայի նախագահ. Մենք աջակցում ենք Վրաստանի զարգացմանը, նրա հնարավոր անդամակցությանըԵվրամիությանը
Ավստրիայի նախագահ. Մենք աջակցում ենք Վրաստանի զարգացմանը, նրա հնարավոր անդամակցությանըԵվրամիությանը

Մենք աջակցում ենք Վրաստանի զարգացմանը, նրա հնարավոր անդամակցությանըԵվրամիությանը, – ասել է Ավստրիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ալեքսանդր վան դեն Բելենը՝ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ ճեպազրույցում:

Ինչպես նշում է Ալեքսանդր վան դեն Բելենը, լավատեսության հիմքեր կան, քանի որ Վրաստանի միացումը ԵՄ-ին և ԵՄ-ի հետ մերձեցումը քաղաքական կուսակցությունների միջև վիճելի հարց չէ:

«Ինչպես գիտեք, Ավստրիան Եվրամիության անդամ է, բայց ոչ ՆԱՏՕ-ի անդամ, այնպես որ, իհարկե, մենք կփորձենք աջակցել ձեզ Եվրամիությունում, սակայն ՆԱՏՕ-ն մեր ազդեցության ոլորտից դուրս է: Մենք աջակցում ենք Վրաստանի զարգացմանը, Եվրամիությանը նրա հնարավոր անդամակցությանը: Ինչպես ԵՄ անդամ մյուս երկրները, այնպես էլ մենք հետևում ենք Վրաստանի ներսում ընթացող զարգացումներին: Մենք ունենք նույն հարցերը, ինչ մյուսները: Դա իրավական պետությունն է, մերձեցումը ԵՄ չափանիշներին, այն ամենը, ինչ պետք է որոշվի, նախքան ԵՄ մտնելը: Ես մեծ համակրանք ունեմ Վրաստանի այս ցանկության նկատմամբ: Պետք է հաշվի առնել ԵՄ ներքին իրավիճակը, որին բնորոշ է ընդլայնման հոգնածությունը: Եթե ​​ուշադրություն դարձնեք Արևմտյան Բալկանների, այդ վեց երկրների զարգացմանը, այդտեղ էլ կա այս խնդիրը, հույսը չպետք է կորցնեք: Կարծում եմ, որ շատ իմաստուն գաղափար է 2-3-4 տարի հետո կատարեք պաշտոնական դիմում և մինչ այդ փորձեք համապատասխանել ԵՄ չափանիշներին: Սկզբունքորեն լավատեսության հիմքեր կան, քանի որ ԵՄ-ին Վրաստանի անդամակցումը և ԵՄ-ի հետ մերձեցումը քաղաքական կուսակցությունների միջև վիճելի հարց չէ», – ասաց Բելենը: