Ավստրիայի կանցլեր. Վրաստանը շարժվում է ճիշտ ուղղությամբ, և ես կցանկանայի ձեզ խոստանալ իմ օգնությունը եվրաինտեգրման ճանապարհին
Ավստրիայի կանցլեր. Վրաստանը շարժվում է ճիշտ ուղղությամբ, և ես կցանկանայի ձեզ խոստանալ իմ օգնությունը եվրաինտեգրման ճանապարհին

Վրաստանի տարածքի մի մասը օկուպացված է, ձեր երկրի տարածքում ռուս զինվորներ են տեղակայված, և դա իր հետ բերում է այն իրողությունը, որ Վրաստանի քաղաքականությունն ինչ-որ չափով պետք է արտահայտվի այլ իրականության մեջ,- ասել է Ավստրիայի դաշնային կանցլեր Կարլ Նեհամերը, Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ համատեղ ճեպազրույցում։

Նրա խոսքով՝ ինքը ուրախ է, որ Վրաստանն աջակցել է Եվրամիության սահմանած բոլոր ֆինանսական պատժամիջոցներին։

«Միևնույն ժամանակ ես կցանկանայի ձեզ երաշխիք տալ և ասել, որ Վրաստանը շարժվում է ճիշտ ուղղությամբ, և ես խոստացել եմ օգնել ձեզ Վրաստանի եվրաինտեգրման ճանապարհին»,- ասել է Ավստրիայի կանցլերը։