Ավստրիայի դաշնային կանցլերն այսօր պաշտոնական այցով կայցելի Վրաստան
Ավստրիայի դաշնային կանցլերն այսօր պաշտոնական այցով կայցելի Վրաստան

Ավստրիայի դաշնային կանցլեր Կարլ Նեհամերն այսօր պաշտոնական այցով կայցելի Վրաստան։ Այս մասին տեղեկություն է տարածում կառավարության աշխատակազմի մամուլի ծառայությունը։

Նրանց տեղեկություններով՝ Ավստրիայի դաշնային կանցլերի դիմավորման պաշտոնական արարողությունը տեղի կունենա կառավարության աշխատակազմում։

Ավելի ուշ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին և Ավստրիայի դաշնային կանցլեր Կառլ Նեհամերը հանդես կգան մամուլի համար համատեղ հայտարարություններով։