Ավստրիայի արտգործնախարար. Վրաստանի հաջողությունը Եվրամիության հաջողությունն է
Ավստրիայի արտգործնախարար. Վրաստանի հաջողությունը Եվրամիության հաջողությունն է

Վրաստանի հաջողությունը Եվրամիության հաջողությունն է, – Դավիթ Զալկալիանիի հետ հանդիպումից հետո գրել է Ավստրիայի եվրոպական և միջազգային հարցերի նախարար Ալեքսանդր Շալլենբերգը՝ «Twitter»-ի իր պաշտոնական էջում:

Ինչպես նշում է Շալլենբերգը, ԵՄ-ն հավատարիմ է Վրաստանի հետ սերտ գործընկերությանը:

ԵՄ անդամ պետությունների՝ Ավստրիայի, Ռումինիայի և Լիտվայի արտգործնախարարները Վրաստան էին այցելել Հարավային Կովկասում շրջագայության շրջանակներում, Եվրահանձնաժողովի արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելի մանդատով: Ավստրիայի, Ռումինիայի և Լիտվայի արտգործնախարարների Կովկաս կատարած այցի մասին որոշումը կայացվել է մայիսի 27-ին՝ ԵՄ անդամ երկրների ոչ պաշտոնական մինիստերիալին: