Ավստրիայի արտաքին գործերի նախարար. Մենք աջակցում ենք Վրաստանին, հատկապես Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի ֆոնին  մեր ռազմավարական շահն է, որ Վրաստանը ամուր հաստատվի եվրոպական ընտանիքում
Ավստրիայի արտաքին գործերի նախարար. Մենք աջակցում ենք Վրաստանին, հատկապես Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի ֆոնին մեր ռազմավարական շահն է, որ Վրաստանը ամուր հաստատվի եվրոպական ընտանիքում

Այսօր Ավստրիայի արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Շալենբերգն ընդունել է իր վրացի գործընկեր Իլիա Դարչիաշվիլիին։

Ավստրիայի արտաքին գործերի նախարարության տեղեկատվության համաձայն՝ հանդիպմանը ընդգծվել է Վրաստանի եվրոպական հեռանկարը, այն բանից հետո, երբ երկիրը մարտին Եվրամիությանն անդամակցելու հայտ է ներկայացրել։

Բացի այդ, հանդիպման թեման եղել է Ռուսաստանի ագրեսիվ պատերազմի հետևանքները։ Շալեմբերգը հայտնել է Ավստրիայի լիակատար աջակցությունը Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։

«Մենք աջակցում ենք Վրաստանի՝ ԵՄ հեռանկարի ձգտմանը։ Հատկապես Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիվ պատերազմի ֆոնին մեր ռազմավարական շահերից է բխում, որ Վրաստանը ամուր հաստատվի եվրոպական ընտանիքում»,- ասել է Շալենբերգը։