Ավստրիայի առողջապահության նախարար. Վրաստանին հաջողվում է վերահսկել վարակը, ձեր երկիրը կարողացել է կայունացնել տարածման աղեղը
Էկատերինե Տիկարաձեն առցանց հանդիպում է անցկացրել Ավստրիայի առողջապահության նախարարի հետ,- այս մասին տեղեկություն է տարածում առողջապահության նախարարության մամլո ծառայությունը:
Գերատեսչության փոխանցմամբ, կողմերը զրուցել են նոր կորոնավիրուսի առնչությամբ առկա մարտահրավերների մասին և փոխանակվել փորձով:
Խոսքը վերաբերել է ընդհանուր մարտավարությանը, բուժման մեթոդներին և արձանագրություններին, ինչպես նաև՝ վարակի կառավարման տեսանկյունից անցկացված կանխարգելիչ միջոցներին:
Ավստրիայի նախարարն ընդգծել է, որ Վրաստանը և Ավստրիան ունեն կորոնավիրուսի կառավարման առումով միանման մոտեցումներ:
«Ցանկանում եմ ընդգծել, որ Վրաստանը և Ավստրիան կորոնավիրուսի կառավարման առումով ունեն միանման մոտեցումներ: Ավստրիայում աստիճանաբար սկսվում է սահմանափակումների չեղարկումը, ինչպես ձեր նախարարից ստացա տեղեկություն, Վրաստանում ևս ընթանում է նույն գործընթացը: Մենք այժմ դուրս ենք գալիս ճգնաժամից և աստիճանաբար, զգուշությամբ դպրոցներում վերսկսում ենք ուսումնական գործընթացը, բացում ենք ռեստորանները և հյուրանոցները: Ինչպես տեսնում եմ, Վրաստանին հաջողվում է վերահսկել վարակը, ձեր երկիրը կարողացել է կայունացնել աղեղը: Ինչ վերաբերում է թեստերին, մենք Վրաստանի նման առավելություն ենք տալիս «PCR» թեստավորմանը, շուտով կսկսենք նաև հակամարմինների թեստավորումը»,- հայտարարել է Ավստրիայի առողջապահության նախարար Ռուդոլֆ Անսչոբերը:
«Մենք զրուցել ենք ընդհանուր գլոբալ մարտահրավերի մասին, որը վերաբերում է կորոնավիրուսի տարածմանը՝ աշխարհի մասշտաբով: Ավստրիան, ինչպես և Վրաստանը դիմում է նպատակային թեստավորման, նրանք հետազոտում են նպատակային խմբերին և այժմ նախատեսում են թեստավորել հակամարմինները, այն, ինչը Վրաստանն արդեն անում է այսօրվա դրությամբ: Կարևոր է երկրների միջև երթևեկության վերականգնումը և նրանց, ինչպես նաև Վրաստանի համար կարևոր գործընկեր են մնում այն երկրները, որոնք կորոնավիրուսից կլինեն ազատ, քանի որ պետության համար առաջնահերթ է սեփական քաղաքացու առողջությունը»,- հայտարարել է Էկատերինե Տիկարիձեն: