Ավստրիայի արդարադատության դաշնային նախարար. Շնորհակալություն եմ հայտնում Ռատի Բրեգաձեին՝ արժեքավոր փորձը կիսելու համար
Ավստրիայի արդարադատության դաշնային նախարար. Շնորհակալություն եմ հայտնում Ռատի Բրեգաձեին՝ արժեքավոր փորձը կիսելու համար

Ավստրիայի արդարադատության դաշնային նախարար Ալմա Զադիչը սոցցանցում արձագանքել է Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեի հետ ստորագրված հուշագրին։ Նշված տեղեկությունը տարածում է ԱՆ մամուլի ծառայությունը։

Ինչպես գրում է Զադիչը, Վրաստանն ու Ավստրիան ավելի ակտիվ կհամագործակցեն արդարադատության ոլորտում։

«Այսօր իմ վրացի գործընկեր Ռատի Բրեգաձեի հետ ստորագրեցինք համագործակցության հուշագիր։ Հետագայում մեր երկրներն ավելի ակտիվ կհամագործակցեն արդարադատության ոլորտում։ Նպատակներից է արդարադատության ոլորտում ԵՄ չափանիշների ներդրումն ու օրենքի գերակայության ամրապնդումը։ Մենք աջակցում և օգնում ենք Վրաստանին Եվրամիության հետ ինտեգրման գործընթացում։ Շնորհակալություն ձեր արժեքավոր փորձը կիսելու համար»,- գրել է Զադիչը։

Վրաստանի արդարադատության նախարարն ավստրիացի գործընկերոջ հետ համագործակցության հուշագիր է ստորագրել։ Այս փաստաթուղթն ապահովում է Վրաստան-Ավստրիա փոխադարձ համագործակցության ամրապնդում արդարադատության, օրենքի գերակայության և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում։

Երկու երկրների միջև գործընկերային հարաբերությունների խորացումը ներառում է բջջային և էլեկտրոնային պետական ​​ծառայությունների փորձի փոխանակում, դատապարտյալների վերականգնում-ռասոցիալականացում, քրեակատարողական հիմնարկում սպորտային, կրթական և զբաղվածության ծրագրերի կառավարում։

Տեղեկությունը տարածում է արդարադատության նախարարության մամուլի ծառայությունը։