Ավստրիայի ԱԳ նախարարը հեռախոսազրույց է ունեցել հունգարացի գործընկերոջ հետ. «Ես ընդգծել եմ եվրոպական միասնության անհրաժեշտությունը»
Ավստրիայի նորանշանակ արտգործնախարար Բեատե Մայնլ-Ռեյզինգերը հունգարացի գործընկեր Պետեր Սիյարթոյի հետ առաջին հեռախոսազրույցում քննարկել է ռուս-ուկրաինական պատերազմը։
Բեատե Մայնլ-Ռեյզինգերն ընդգծել է եվրոպական միասնության կարևորությունը։
Այս մասին Ավստրիայի արտգործնախարարը գրել է սոցցանցերում։
«Ես խոսել եմ Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոյի հետ։ Մենք քննարկել ենք Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիան և եվրոպական անվտանգությունը։ Զրույցում ես ընդգծեցի հատկապես այս դժվարին ժամանակներում եվրոպական միասնության անհրաժեշտությունը։ Մենք քննարկել ենք նաեւ երկկողմ հարցեր, ինչպիսին է երկու երկրների տնտեսական համագործակցությունը»,- գրել է Ավստրիայի արտգործնախարարը։
Իր հերթին Պիտեր Սիյարտոնի տարածած հայտարարության մեջ ասվում է, որ նա ավստրիացի գործընկերոջ հետ քննարկել է միգրացիայի հարցը և Ավստրիայի՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ դառնալու հայտը: Միաժամանակ Սիյարտոյի հայտարարության մեջ չի նշվում Ուկրաինայի հարցը։