Ավստրիան նախատեսում է մայիսի 1-ից քաղաքացիների տեղաշարժի սահմանափակումների չեղարկումը
Ավստրիան նախատեսում է մայիսի 1-ից քաղաքացիների տեղաշարժի սահմանափակումների չեղարկումը: Միևնույն ժամանակ, առնվազն մեկ մետր սոցիալական հեռավորություն պահպանելու պարտավորությունը կմնա երկրում: Տեղական լրատվամիջոցները տարածում են տեղեկատվություն՝ հիմնվելով երկրի կառավարության վրա:
Ռեստորաններն ու բարերը Ավստրիայում կաշխատեն մայիսի 15-ից, չնայած հաճախորդների միջև հեռավորությունը պետք է լինի մեկ մետր, չի թույլատրվի սեղանի շուրջ չորսից ավելի հաճախորդ նստեցնել:
Նախատեսում են բացել նաև Կենդանաբանական այգիները մայիսի 15-ին:
Մայիսի 29-ից Ավստրիայում հյուրանոցներն են վերսկսելու աշխատանքը: Միևնույն ժամանակ, երկրում կբացվեն լողավազաններ:
Ավստրիայի զբոսաշրջության նախարար Էլիզաբեթ Կյոստինգերի խոսքով՝ հաստատությունները լիարժեք բացելու համար յուրաքանչյուր անձ պետք է հետևի կարգապահության կաննոներին:
Իր հերթին, Առողջապահության նախարարը հայտարարել է, բժշկական դիմակը կրելու անկրաժեշտության մասին հասարարակակն վայրերում, և որ այդ սահմանափակումը կհեռացվի միայն այն դեպքում, երբ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը կլինի հասանելի:
Հիշեցնենք, որ Ավստրիան գտնվում է «Կովիդ -19» -ի համաճարակի պատճառով կիրառված սահմանափակումների երկրորդ փուլում:
Ջոնս Հոփկինսի համալսարանի տվյալներով՝ Ավստրիայում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 15.227 դեպք, որի հետևանքով մահացել է 549 մարդ: