Ավստրալիայում ուժեղ ջրհեղեղի հետևանքով զոհվել է առնվազն չորս մարդ, մի քանի քաղաք կտրված է արտաքին աշխարհից

11:16, 23.05.2025

Ավստրալիայում ուժեղ ջրհեղեղի հետևանքով զոհվել է առնվազն չորս մարդ, մի քանի քաղաք կտրված է արտաքին աշխարհից, – այս մասին գրում է «Ռոյթերս»։

Ուժեղ անձրևները սկսվել են երեք օր առաջ և հազարավոր տներ են ավերել։

Արտակարգ ծառայությունների տվյալներով՝ մոտ 50 000 մարդ դեռ կտրված է արտաքին աշխարհից։ Փակ է ավելի քան 100 դպրոց։

Ամենաշատը տուժել են Նոր Հարավային Ուելս նահանգի Հանթերի և Միդ Նորթ Քոստի շրջանների բնակավայրերը։ Որոշ տարածքներում վերջին 24 ժամում տեղացել է չորս ամսվա նորմայից ավել տեղումներ։ Գետերը դուրս են եկել ափերից։

Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանեզն ասել է, որ այսօր կայցելի ջրհեղեղով տուժած քաղաքները։

«Սա բավականին սարսափելի է։ Իրավիճակը իսկապես լուրջ է», – հայտարարել է Ալբանեզը։

Նմանատիպ