Ավստրալիայի վարչապետն այցելել է Բուչա, Իրպին և Հոսթոմել
Ավստրալիայի վարչապետն այցելել է Բուչա, Իրպին և Հոսթոմել

Ավստրալիայի վարչապետը Ուկրաինայում է. Նա այցելել է Բուչա, Իրպին և Հոստոմել քաղաքներ։ Այս մասին սոցցանցում գրում է Կիևի մարզի ղեկավար Ալեքսեյ Կուլեբան։

Ըստ Կուլեբայի, սա Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանեզի առաջին այցն է Ուկրաինա։

Նրա խոսքով՝ Ավստրալիայի վարչապետն այցելել է ավերված տներ, ականների պայթյունի հետքեր և ավերված «Անտոնով» օդանավակայան։

«Ավստրալիան աջակցում է Ուկրաինային և աջակցում է արդար պատժի հաստատմանը այստեղ կատարված հանցագործությունների համար։ Շնորհակալություն եմ հայտնում պատվիրակությանը Կիևի մարզ կատարած այցի համար։ Ուկրաինայի պատերազմը, որը տեղի է ունենում Եվրոպայի կենտրոնում, պետք է մնա աշխարհի օրակարգում»,- գրել է Կուլեբան սոցցանցում։

Թողնել մեկնաբանություն