Ավստրալացի թենիսիստ Օմար Ջասիկան կոկաին օգտագործելու համար որակազրկվել է երկու տարով:
Օրգանիզմում թմրանյութի առկայությունը 21 ամյա թենիսիստի մոտ հայտնաբերել են 2017 թ. դեկտեմբերին, սակայն որակազրկումը նշանակվել է նրա վերջին հանդիպումից հետո, որը Ջասկին անց է կացրել 2017 թ. մարտին: Այսպիսով նա կորտ կարող է վերադառնալ մյուս տարի մարտին:
Նշենք, որ ավստրալացին 2014 թ. երիտասարդական ԱՄՆ-ի բաց առաջնության հաղթողն է: Նրա լավագույն արդյունքը համաշխարհային վարկանիշում 239-րդ տեղն է:
Հեղինակ -
Edgar Barsegyan