Ավլաբրի հրապարակի վերականգնողական աշխատանքներով պայմանավորված երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
Թբիլիսիի Ավլաբրի հրապարակում վերականգնողական աշխատանքներով պայմանավորված հուլիսի 30-ից ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
Մայրաքաղաքի քաղաքապետարանի տեղեկատվության համաձայն՝ հրապարակի վերականգնման ընթացքում Բարաթաշվիլիից հնարավոր կլինի երթևեկել Քեթևան Դեդոֆալի պողոտայի ուղղությամբ ավտոմեքենաների տեղաշարժը թույլատրելի կլինի Ավլաբրի հրապարակից Ցուրցումիա, Զուրաբաշվիլի և Լեխ Կաչինսկի փողոցներով, իսկ Ցուրցումիա փողոցից Քեթևան Դեդոֆլիի պողոտայի ուղղությամբ տեղաշարժը կթույլատրվի Թելավի, Բոճորմի և Լեխ Կաչինսկի փողոցներով։
«Նշված աշխատանքների ընթացքում հասարակական տրանսպորտը կշարժվի հետևյալ երթուղով՝ ավտոբուսները՝ N305, N309, N325, N333, N337 և N393 Բարաթաշվիլի փողոցից կշարժվեն Քեթևան Դեդոֆալի պողոտայի ուղղությամբ՝ կանցնեն Զվիադ Գամսախուրդիա ‘փողաոցով և Գորգասալիով 300 արագվելի կամուրջով , Իալբուզի և Բոճորմի փողոցներով, որից հետո N305, N309, N325, N333, N393 ավտոբուսները Լեխ Կաչինսկու փողոցից կշարժվեն դեպի Քեթևան Դեդոֆալի պող և սահմանված երթուղիով կերթևեկի միայն 337 ավտոբուսը: N462, N472, N528, N534 և N540 միկրոավտոբուսները Բարաթաշվիլի փողոցից կշարժվեն Ավլաբրի հրապարակի ուղղությամբ, որից հետո, անցնելով Ծուրծումիա, Զուրաբաշվիլի և Լեխ Կաչինսկի փողոցներով, կմիանան Քեթևան Դեդոֆալի պողոտային, որտեղից կշարժվեն Իսանի մետրոկայարանի ուղղությունը՝ ըստ սահմանված ժամանակացույցի»,- ասացին քաղաքապետարանից։