Ավլաբարում տան փլուզման հետևանքով մեկ մարդ է տուժել
Ավլաբարում տան փլուզման հետևանքով մեկ մարդ է տուժել

Ավլաբարում տան փլուզման հետևանքով մեկ մարդ է տուժել:

Ինչպես Վրաստանի Առաջին ալիքին հայտնել են Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունից, դեպքը տեղի է ունեցել առավոտյան ժամերին։

Տուժածը տեղափոխվել է հիվանդանոց։ Ըստ առկա տեղեկությունների՝ նրա կյանքին վտանգ չի սպառնում։

Դեպքի վայր են մոբիլիզացված արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության հրշեջ-փրկարարները, պարեկային ոստիկանության և ԱԻ խմբերը։