Ավլաբարիում փլուզվել է Չեխովի 2 հասցեում գտնվող եռահարկ շենքի մի մասը: Դեպքի հետևանքով ոչ ոք չի տուժել։ Շենքը տարիներ շարունակ գտնվում է անմխիթար վիճակում, իսկ բնակչության մի մասի համար Թբիլիսիի քաղաքապետարանը բնակարաններ է վարձել:
Փլուզման ժամանակ վնասվել է գազի խողովակը։ Վնասված խողովակը փակվել է «Tbilisi Energy» ընկերության աշխատակիցների կողմից, ինչի պատճառով մոտ 400 ընտանիք զրկվել է բնական գազից։ Ընկերությունից հայտնում են, որ մինչև օրվա վերջ կվերականգնվի տեղի բնակիչների գազամատակարարումը։
Դեպքի վայրում էր եղել Իսանիի շրջանի նահանգապետ Նիկոլոզ Էլիսաշվիլին, ով հայտնել է, որ պարեկը վերջին օրերին փակել էր վնասված շենքի շրջակայքը, և մոտակայքում ոչ մեքենաներ են շարժվում, ոչ քաղաքացիներ։