Ավլաբարիի հրապարակից դեպի Թելավի փողոց ճանապարհահատվածում երթևեկությունը սահմանափակվում է երկու ուղղություններով
Կախա Կալաձեի խոսքով, Քեթևան Դեդոփալիի պողոտայի վերականգնողական աշխատանքների շրջանակում օգոստոսի 3-ին ժամը 23:00-ից Ավլաբարի հրապարակից դեպի Թելավի փողոց ճանապարհահատվածում երթևեկությունը կսահմանափակվի երկու ուղղություններով,- հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն:
Կալաձեի խոսքով՝ Ավլաբարի հրապարակից հնարավոր կլինի շարժվել Ծուրծումիա փողոցով, Զուրաբիշվիլի փողոցով, իսկ Թելավի փողոցից՝ Բոճորմաի փողոցի ուղղությամբ։
«Ինչպես գիտեք, ընթացքի մեջ են Քեթեւան Դեդոփալի պողոտայի հիմնանորոգման եւ վերականգնման աշխատանքները։ Փոխված են ստորգետնյա կոմունիկացիաները։ Մեկնարկում են ծրագրի վերջին փուլի համար նախատեսված աշխատանքները։ Բոլորս համակարծիք ենք, որ նման լայնածավալ նախագծերը չեն կարող իրականացվել առանց անհարմարություն ստեղծելու։ Դա արվում է քաղաքում տեղաշարժն էլ ավելի հարմարավետ դարձնելու համար»,- ասել է Կախա Կալաձեն։