Ավլաբարի թաղամասում երկու մարդ ենթադրաբար մահացել է CO-ից թունավորման հետեւանքով
Ավլաբարի թաղամասում երկու մարդ ենթադրաբար մահացել է CO-ից թունավորման հետեւանքով

Թբիլիսիում՝ Քեթևան Ծամեբուլի 29 հասցեի մոտ, ենթադրաբար երկու մարդ մահացել է գազային թունավորման հետևանքով։ Այդ մասին վրացական Առաջին ալիքին հայտնել են «Tbilisi Energy»-ի ներկայացուցիչները։

Ընկերության դիսպետչերական և արագ արձագանքման կենտրոնի ղեկավար Իրակլի Դեկանոիձեի խոսքով՝ դեպքը տեղի է ունեցել հին, լքված շենքում, որը վերածվել էր բնակելիի։

«Մեզ զանգահարել է շտապօգնության խումբը։ Դեպքի վայր հասնելուն պես հանդիպեցինք երկու հոգու, որոնց տեղափոխեցին, սակայն բժիշկների և ոստիկանների խոսքով նրանք արդեն մահացած էին։ Սա հին լքված շինություն է, որը չենք կարող անվանել կացարան, սակայն փաստն այն է, որ ապրելու համար էին կազմակերպվել, քանի որ մահճակալներ կան, կան նաև այլ կենցաղային իրեր։ Պարզվել է, որ նրանք ապօրինի գազ են միացրել և գազ են սպառել, տանը եղել են տեխնիկա, որը չի կարող տեղադրվել փակ տարածքում, դա արգելված է։ Նրանք կամայականորեն գազ են մտցրել բնակելի տարածք կենտրոնական գազատարից։ Մահացածներից մեկը ծնվել էր 1990 թվականին, մյուսը՝ 2008 թվականին։ Նրանց մահվան պատճառները պարզելու համար կատարվում է քննություն, սակայն, ըստ նախնական տեղեկությունների, դա տեղի է ունեցել CO-ով թունավորման հետևանքով»,- ասել է «Թբիլիս Էներջի»-ի ներկայացուցիչը։