Ավիացիոն անվտանգության եվրոպական գործակալությունը ավիաընկերություններին զգուշացնում է ձեռնպահ մնալ Բահրեյնի, Քուվեյթի, Կատարի, Արաբական Միացյալ Էմիրությունների օդային տարածքում, ինչպես նաև Օմանի ծոցի ջրատարածքում թռիչքներ իրականացնելուց
Ավիացիոն անվտանգության եվրոպական գործակալությունը (EASA) ավիաընկերություններին զգուշացնում է ձեռնպահ մնալ Բահրեյնի, Քուվեյթի, Կատարի, Արաբական Միացյալ Էմիրությունների օդային տարածքով, ինչպես նաև Օմանի ծոցի ջրատարածքով թռիչքներ իրականացնելուց։
Գործակալության հայտարարության համաձայն՝ «անանխատեսելի ռազմական իրադարձությունները, ինչպես նաև հրթիռների, անօդաչու թռչող սարքերի, մարտական ավիացիայի և հակաօդային պաշտպանության համակարգերի հնարավոր կիրառումը» տարածաշրջանում «բարձր ռիսկ» են ստեղծում քաղաքացիական ավիացիայի համար։
Գործակալության կողմից տարածված նոր հանձնարարականը գործում է մինչև հուլիսի 29-ը։ Գործակալության հայտարարության համաձայն՝ իրավիճակի մոնիտորինգը կշարունակվի։