Ավետարանական-լյութերական եկեղեցում նշվել է Սուրբ Ծննդի տոնը
Ավետարանական-լյութերական եկեղեցում նշվել է Սուրբ Ծննդի տոնը

Սուրբ Ծնունդը նշվել է Ավետարանական-լյութերական եկեղեցում։ Տոնակատարության արարողությունը կատարեց եպիսկոպոս Ռոլֆ Սբարայսը։ Թբիլիսիի կոնսերվատորիայի ուսուցիչները կատարել են Սուրբ Ծննդյան երգեր:

«Լյութերական եկեղեցու ավանդույթների համաձայն՝ մենք մի քանի օր նշում ենք Քրիստոսի տոնը։ Այսօր մենք պատարագ մատուցեցինք մի քանի լեզուներով՝ վրացերեն, գերմաներեն և ռուսերեն։ Մենք խոսեցինք հավատքի մասին և ընդգծեցինք մարդկային հարաբերությունների անհրաժեշտությունը»,- ասաց Ռոլֆ Սբարայսը։

Հանդիսավոր պատարագին ընտանիքի հետ մասնակցել է Վրաստանում Գերմանիայի դեսպան Էռնստ Պետեր Ֆիշերը։

«Ես շատ ուրախ եմ, որ բոլորս միասին նշում ենք Սուրբ Ծնունդը։ Ցանկանում եմ ձեզ երջանկություն մաղթել և շնորհավորել բոլորիդ Սուրբ Ծննդյան տոնի առթիվով»,- ասել է դեսպան Էռնստ Պետեր Ֆիշերը։

Վրաստանի ավետարանական լյութերական եկեղեցին հիմնադրվել է 1818 թվականին։ Այն միավորում է վեց ծխական համայնք։