Ավետարանական-լյութերական եկեղեցում անց է կացվել Սուրբ ծննդյան պատարագ
Ավետարանական-լյութերական եկեղեցում անց է կացվել Սուրբ ծննդյան պատարագ

Ավետարանական-լյութերական եկեղեցում Սուրբ Ծննդյան պատարագը անց է կացրել եպիսկոպոս Մարկուս Շոխը։ Տոնական պատարագը կատարվել է կովիդ կանոնակարգի պահպանմամբ։ Թբիլիսիի կոնսերվատորիայի ուսուցիչները կատարել են Սուրբ Ծննդյան յոթ երգ: Հանդիսավոր պատարագին ներկա է գտնվել նաև Գերմանիայի դեսպան Հուբերտ Քնիրը ընտանիքի հետ։ Սուրբ Ծննդյան նախապատրաստությունները Ավետարանական լյութերական եկեղեցում սկսվում են չորս շաբաթ առաջ:

«Այսօր մենք նշում ենք Քրիստոսի ծնունդը, ով որպես լույս հայտնվեց աշխարհին. Մի երկրում, որտեղ չափազանց շատ են կոնֆլիկտները, չափազանց լարվածություն, չափազանց շատ հիվանդություններ կան, մեզ պետք է այս լույսը, որպեսզի կարողանանք նորից գտնել միմյանց, ավելի մոտեցնել մարդկանց: Շնորհավորում եմ բոլորի Սուրբ Ծնունդը՝ և՛ վրացիներին, և՛ գերմանացիներին, և թող բոլորս միասին նշենք այս Սուրբ Ծնունդը»,- Վրաստանի Առաջին ալիքին ասել է Մարկուս Շոխը։

Հանդիսավոր պատարագին ներկա է եղել Վրաստանում Գերմանիայի դեսպան Հուբերտ Կնիրը։

«Մենք՝ ավետարանական և կաթոլիկ հարանվանությունների բոլոր հավատացյալներս, այսօր նշում ենք Սուրբ Ծնունդը, և ես շատ ուրախ եմ, որ մենք կարող ենք դա անել Թբիլիսիում՝ վրացական ծխական համայնքի հետ միասին, մեր սեփական Ավետարանական լյութերական եկեղեցում։ Հատկանշական է, որ ավետարանական խոստովանություն ունեցող վրացիներն ու գերմանացիները հանդիպում են միմյանց և միասին տոնում։ Սա շատ հաճելի պահ է իմ և իմ ընտանիքի համար»,- ասել է Հուբերտ Քնիրշը։

Վրացական ավետարանական լյութերական եկեղեցին հիմնադրվել է 1818 թվականին։ Եկեղեցին միավորում է մի քանի ծխական համայնքներ։