«Ավերսի» կլինիկայում, որտեղից փախել են երեք բանտարկյալներ, կատարվում են քննչական գործողություններ
«Ավերսի» կլինիկայում, որտեղից փախել են երեք բանտարկյալներ, կատարվում են քննչական գործողություններ

«Ավերսի» կլինիկայում, որտեղից փախել են երեք բանտարկյալներ, կատարվում են քննչական գործողություններ։ Դեպքի վայրում են Արդարադատության նախարարության գլխավոր տեսչության ներկայացուցիչները։

Գլխավոր տեսչության ներկայացուցիչ Զազա Զարանդիան չպատասխանեց հարցին՝ փախուստի դիմած բանտարկյալները կալանավորված են, թե ոչ։ Ինչպես նշեց նա, դեպքի մանրամասները ճշտվում են։

Քիչ առաջ «Ավերսի» կլինիկա էին եկել ՆԳՆ ներկայացուցիչները և դեղին ժապավենով շրջափակել տարածքը։

Դեպքի վայրում գտնվում է հատուկ քրեակատարողական ծառայության միկրոավտոբուսը, որը բանտարկյալներին պետք է բերեր «Ավերսի» կլինիկա։ «Ավերսի» կլինիկայի մամուլի ծառայությունից հայտնում են, որ բանտարկյալները փախել են բակից։ Նրանց տվյալներով՝ բանտարկյալները տեղափոխվել են կլինիկա՝ փորձաքննության։ Փաստը տեղի է ունեցել ժամը 13:00-ին: