«Ավերսի» կլինիկայից փախուստի դիմած երեք բանտարկյալներից մեկը ձերբակալված է
Երեկ «Ավերսի» կլինիկայից փախած երեք կալանավորներից մեկը ձերբակալված է.
Այս մասին տեղեկությունը Վրաստանի Առաջին ալիքից հաստատել են արդարադատության նախարարությունում։
Արդարադատության նախարարությունը մանրամասներ չի հայտնում, թե որտեղ և ինչ հանգամանքներում է ձերբակալվել բանտարկյալը։
Սակայն, ըստ առկա տեղեկությունների, ձերբակալվածն անչափահաս է, և իրավապահները նրան ձերբակալել են բնակելի տներից մեկում։
Արդարադատության նախարարության գլխավոր տեսչությունը քրեական օրենսգրքի 379-րդ հոդվածի 2-րդ մասի «Ա» ենթակետով հետաքննություն է սկսել երեք կալանավորների փախուստի փաստով։