«Ավերսի» կլինիկայից կալանավորների փախուստի գործով բանտարկյալներ տեղափոխող ծառայության աշխատակիցներից մեկը ձերբակալվել է
«Ավերսի» կլինիկայից կալանավորների փախուստի գործով բանտարկյալներ տեղափոխող ծառայության աշխատակիցներից մեկը ձերբակալվել է: Այս մասին տեղեկությունը Վրաստանի Առաջին ալիքին հաստատել են արդարադատության նախարարության մամուլի ծառայությունում։
Նրանց տեղեկություններով՝ բանտարկյալներ տեղափոխող ծառայության աշխատակիցը ձերբակալվել է 342-րդ պրիմա հոդվածով, որը ենթադրում է՝ Վրաստանի արդարադատության նախարարության համակարգում գտնվող, հատուկ քրեակատարողական ծառայության ծառայողի կողմից սահմանված կանոնների չկատարում, իր անզգույշ վերաբերմունքի պատճառով, որը հանգեցրել է քրեակատարողական հիմնարկից հեռացնելու/տեղափոխմանը կամ արտահանձնման ընթացքում մեղադրյալի/դատապարտյալի փախուստը և/կամ քրեակատարողական հիմնարկի գործունեության անկազմակերպումը։
Այս հանցանքը պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով։
«Ավերսի» կլինիկայից երեկ երեք բանտարկյալ փախել է. Փախուստի դիմածներից մեկը ձերբակալված է. Ըստ առկա տեղեկությունների՝ ձերբակալվածն անչափահաս է, և իրավապահները նրան ձերբակալել են բնակելի տներից մեկում։
Արդարադատության նախարարության գլխավոր տեսչությունը քրեական օրենսգրքի 379-րդ հոդվածի 2-րդ մասի «Ա» ենթակետով հետաքննություն է սկսել երեք կալանավորների փախուստի փաստով։