Ավելի քան 770 կալանավոր փախել է Նեպալի երկու բանտերից՝ անկարգությունների ֆոնին
Ավելի քան 770 կալանավոր փախել է Նեպալի երկու բանտերից՝ անկարգությունների ֆոնին

Ավելի քան 770 կալանավոր փախել է Նեպալի երկու բանտերից՝ երկրում անկարգությունների ֆոնին։

BBC-ն, հղում անելով տեղական աղբյուրներին, հաղորդում է, որ կալանավորները փախել են Կասկի և Դանգ նահանգների բանտերից։

Ավելի վաղ Նեպալի բանակի ղեկավարը կոչ էր արել ցուցարարներին երկխոսություն սկսել՝ երկրում քաղաքական ճգնաժամի հնարավորինս շուտ լուծում գտնելու համար։

Տեղեկատվության համար՝ Նեպալում լայնածավալ բողոքի ցույցեր են սկսվել այն բանից հետո, երբ կառավարությունը որոշել է կարգավորել սոցիալական ցանցերի հարթակները՝ կեղծ լուրերի, ատելության խոսքի և առցանց խարդախության դեմ պայքարելու համար։ Բացի այդ, ակտիվիստները բողոքել են նաև երկրում կոռուպցիայի աճող դեպքերի դեմ։

Ոստիկանության հետ բախումների հետևանքով զոհվել է առնվազն 22 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 100-ը։ Բախումներից հետո Նեպալի վարչապետ Շարմա Օլին հրաժարական է տվել։