Ավելի քան 400 պետական ​​և մասնավոր դպրոցներում բժիշկների կողմից սկսվել է անձնակազմի կովիդ-թեստավորումը
Ավելի քան 400 պետական ​​և մասնավոր դպրոցներում բժիշկների կողմից սկսվել է անձնակազմի կովիդ-թեստավորումը

Կրթության և գիտության նախարարությունից հայտնում են, որ դպրոցների բժիշկները սկսել են 400-ից ավելի պետական ​​և մասնավոր դպրոցներում աշխատողների կովիդ-թեստավորում անցկացնել։

Վրաստանի կրթության և գիտության նախարարության աջակցությամբ դպրոցի բժիշկներին վերապատրաստել են Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի ներկայացուցիչները։

Նախարարի առաջին տեղակալ Թամար Մախարաշվիլին անձամբ է ծանոթացել դպրոցների բժիշկների կողմից ուսուցիչների թեստավորման գործընթացին։ Նա շնորհակալություն է հայտնել Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության կենտրոնին համագործակցության համար և նշել, որ Վրաստանի կրթության և գիտության նախարարությունը կապահովի դպրոցներում անվտանգ միջավայրի ստեղծումը»,- ասված է հաղորդագրությունում։

Կրթության նախարարությունը նշում է, որ այն դպրոցներում, որտեղ բժիշկները դեռ չեն վերապատրաստվել, թեստավորման գործընթացը շարունակվում է:

«Դպրոցներում ավելի անվտանգ միջավայր ապահովելու համար երկու անգամ պատվաստված կամ նախկինում կովիդով վարակված ուսուցիչները երկու շաբաթը մեկ ստուգվում են «ՊՇՌ» թեստավորմամբ, իսկ մի անգամ պատվաստված կամ չպատվաստված ուսուցիչները՝ շաբաթը մեկ անգամ՝ արագ հակագենային թեստով։

Դպրոցները հետևում են առողջապահական հանձնարարականներին՝ կանխելու կորոնավիրուսի ներքին տարածումը։ Համաճարակաբանների հանձնարարականով, այս փուլում երկրի 2085 պետական ​​և 217 մասնավոր դպրոցներից 672 դպրոց գործում է լրիվ հեռավար ուսուցում։ Ինչ վերաբերում է ուսուցիչներին, ապա ռիսկային խմբի 146 ուսուցիչ ցանկություն է հայտնել ուսուցումն իրականացնել հեռավար ձևաչափով»,- նշել են գերատեսչությունում։

Նրանց տվյալներով՝ վերջին շաբաթվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուս է հաստատվել ուսուցիչների 5,8%-ի և աշակերտների 2,1%-ի մոտ։ Այս պահին պատվաստվել է ուսուցիչների և դպրոցի տնօրինության ներկայացուցիչների 73,6%-ը։

«Ինչպես հայտնի է, հաշվի առնելով համաճարակաբանական իրավիճակը, Վրաստանի կրթության և գիտության նախարար Միխեիլ Չխենկելիի որոշմամբ՝ աշակերտների ծնողները հնարավորություն ունեն ընտրություն կատարել ներկա և հեռավար ուսուցման միջև։ Հետևաբար, Վրաստանի դպրոցներում կրթական գործընթացը շարունակվում է խառը ձևաչափով։

Ուսուցիչների և աշակերտների համար անվտանգ միջավայր ապահովելու համար Կրթության և գիտության նախարարության ներկայացուցիչները շարունակում են մշտադիտարկել Թբիլիսիի և Վրաստանի բոլոր շրջանների դպրոցները։ Դպրոցներն ամբողջությամբ ապահովված են համապատասխան ռեսուրսներով՝ մինչև ուսումնական տարվա ավարտը՝ վիրուսը կանխելու համար», – ասվում է կրթության նախարարությունից։