Ավելի քան 260 հազար պաղեստինցիներ ստիպված են եղել լքել իրենց տները Գազայի հատվածում՝ Իսրայելի ավիահարվածների հետևանքով
Ավելի քան 260 հազար պաղեստինցիներ ստիպված են եղել լքել իրենց տները Գազայի հատվածում՝ Իսրայելի ավիահարվածների հետևանքով

ՄԱԿ-ի տվյալներով՝ Գազայում ավելի քան 260 հազար մարդ բռնի տեղահանված է։

Ինչպես գրում է լրատվամիջոցը` հենվելով ՄԱԿ-ի մարդասիրական օգնության ծառայության վրա, այն բանից հետո, երբ ահաբեկչական խմբավորումը սկսեց հարձակվել Իսրայելի վրա, Իսրայելի պաշտպանության բանակի կողմից ՀԱՄԱՍ-ի օբյեկտներին հասցված հարվածների հետևանքով Գազայում գտնվող ավելի քան 260 հազար պաղեստինցի ստիպված է եղել լքել իրենց տները:

«Ավելի քան 263 934 մարդ, ըստ գնահատումների, լքել է իրենց տները Գազայում»,- հայտնել է ՄԱԿ-ի մարդասիրական օգնության ծառայությունը՝ նշելով, որ «այդ թիվը ակնկալվում է, որ կավելանա»: