Վրաստանից աշխարհի 53 երկրներ, 2018 հունվար-նոյեմբերին, արտահանվել է շուրջ 78 մլն շիշ գինի (0,75լ), որը 11 տոկոսով գերազանցում է 2017 թվականի նույն ժամանակաշրջանի տվյալները:
Գինու ազգային գործակալության տվյալներով, ընթացիկ տարվա 11 ամսվա ցուցանիշը գերազանցել է 2017 թվականի ամբողջ արտահանումը, երբ Վրաստանից իրականացվել է գրեթե 30 տարվա ռեկորդային քանակի, 76,7 մլն շիշ գինու արտահանում:
2018 թվականի հունվար-նոյեմբերին արտահանված գինու արժեքը կազմել է 184,1 մլն դոլլար, որը նախորդ տարվա համեմատ ավել է 19 տոկոսով:
Արտահանումն ավելացած է վրացական գինու ռազմավարական շուկաներում. Մեծ Բրիտանիա – 34% (103 724), Ճապոնիա– 30% (201 275 շեշ), Լեհաստան– 27% (3 026 652) և ԱՄՆ – 3% (456 376): Աճ է գրանցվում նաև Եվրոպայի ուղղությամբ. Ռումինիա – 477% (99 774), Չեխիա – 69% (57 708), Նիդերլանդներ – 41% (72 249), Լիտվա – 19% (439 980), Ֆրանսիա– 15% (113 885), Էստոնիա – 11% (509 840), Լատվիա – 10% (1 612 234), Գերանիա – 9% (439 638), ինչպես նաև Կանադա – 7% (173538) և այլն:
Արտահանող երկրների առաջին հնգյակն է. Ռուսաստան, Ուկրաինա, Չինաստան, Ղազախստան և Լեհաստան: