Բոլնիսիի շրջանային դատարանը ուսումնասիրել է մեղադրող կողմի ներկայացրած փաստարկները և ավազակության մեջ մեղադրվող Ի.Խ.-ին մեղավոր ճանաչել Վրաստանի քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի երրորդ մասի «ա» ենթակետով,- այս մասին լրատվությունը տարածել է Վրաստանի գլխավոր դատախազությունը:
«Դատական նիստին ներկայացված փաստերը ապացուցել են, որ 2017 թվականի ապրիլի 23-ին, մոտավորապես ժամը 17:30-ին նախկինում ավազակության համար դատապարտված Ի.Խ.-ն, Բոլնիսիի շրջանում գործող խանութներից մեկում դանակով փորձել է գումար հափշտակել, սակայն դա նրան չի հաջողվել և լքել է դեպքի վայրը:
Իրավապահները Ի.Խ.-ին ձերբակալել էին ապրիլի 25-ին: Նա մեղադրվել է Վրաստանի ՔՕ-ի 179-րդ հոդվածով և որպես խափանման միջոց դատարանը նրա նկատմամբ սահմանել էր նախնական կալանք:
Բոլնիսիի դատարանը նրան մեղավոր ճանաչեց և դատապարտեց 8 տարի 6 ամիս ազատազրկման»,-ասված է գլխավոր դատախազության հայտարարության մեջ: