Ավարտվում է Ծղնեթի-Բեթանիա ճանապարհի վերանորոգումը (վիդեո)

Վրաստանի շրջանային զարգացման և ենթակառուցվածքի նախարարության մունիցիպալ զարգացման հիմնադրամը վերանորոգում է Ծղնեթի-Սամադլոյի և Ծղնեթի-Ախալդաբայի ճանապարհը:

Նշված ճանապարհի վերանորոգման աշխատանքներին է ծանոթացել վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին՝ կառավարության անդամների, Թբիլիսիի քաղաքապետի և Եվրոպայի ներդրումային բանկի ներկայացուցիչների հետ:

Ծղնեթի-Սամադլոյի և Ծղնեթի- Ախալդաբայի ճանապարհը վնասվել էր 2015 թվականի հունիսի 13-ին: Նշված ճանապարհին տեղաշարժը բնակչության համար անլուծելի խնդիր էր: