Ավարտվել են մետրո «Իսանի» կայարանի հարևանությամբ գտնվող տրանսպորտային հանգույցի վերականգնողական աշխատանքները
Մետրո «Իսանի» կայարանի հարևանությամբ ծանրաբեռնված տրանսպորտային հանգույցը վերականգնվել է, այս մասին հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն մունիցիպալիտետի կառավարության այսօրվա նիստում։
Նրա խոսքով, իրականացված աշխատանքները զգալիորեն կբարձրացնեն ճանապարհի թողունակությունը։
«Մայրաքաղաքի երթեւեկությունը բարելավելու եւ թեթեւացնելու նպատակով կազմակերպվում են տարբեր հատվածներում հայտնաբերված ծանրաբեռնված տրանսպորտային հանգույցները։ Նշված հատվածում կազմակերպվել են ճանապարհային կղզիներ, բարեկարգվել են մայթերն ու եզրաքարերը, փոխվել ասֆալտապատ ծածկը, գծվել է ճանապարհը և տեղադրվել լուսացույցներ, իսկ կանգառներում երկաթբետոնե ծածկ է անցկացվել։ Ներկայումս նշված խաչմերուկով անցնող հասարակական տրանսպորտի 35 երթուղիներ օրական սպասարկում են 130 հազար ուղեւորի»,- ասել է Կախա Կալաձեն։