Ավարտվել է Վախտանգ Գոմելաուրիի պաշտոնական այցը Գերմանիա
Ավարտվել է Վախտանգ Գոմելաուրիի պաշտոնական այցը Գերմանիա

Ավարտվել է Վրաստանի ներքին գործերի նախարար Վախտանգ Գոմելաուրիի պաշտոնական այցը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն։

Այցի շրջանակներում Վախտանգ Գոմելաուրին հանդիպել է Գերմանիայի ներքին գործերի դաշնային նախարար Նենսի Ֆեզերի հետ։

Հանդիպմանը կողմերը քննարկել են իրավապահ ոլորտում համագործակցության հարցեր, խոսել ապագա հարաբերությունների հեռանկարների մասին։ Հատուկ ուշադրություն է դարձվել անօրինական միգրացիայի և կազմակերպված հանցավորության դեմ պայքարի ուղղությամբ իրականացվող միջոցառումներին:

Գերմանական կողմը նշել է, որ Վրաստանը հաջողությամբ իրականացնում է Եվրամիության հետ ռեադմիսիայի համաձայնագիրը։ Բացի այդ, դրական են գնահատվել Վրաստանի կողմից իրականացվող միջոցառումները և ընթացիկ բարեփոխումները, որոնք իրականացվել են ի պատասխան Եվրամիության հետ առանց վիզայի երթևեկության մարտահրավերների։

Պաշտոնական այցի շրջանակներում Վրաստանի ներքին գործերի նախարարը հանդիպել է նաև Գերմանիայի Դաշնային քրեական ծառայության նախագահ Հոլգեր Մյունխի հետ։

Հանդիպմանը կողմերը քննարկել են Վրաստանի և Գերմանիայի Դաշնային Հանրապետության իրավապահ մարմինների արդյունավետ համագործակցությունը և դրական են գնահատել վերջին շրջանում իրականացված համատեղ գործողությունները։

Տեղեկությունը տարածում է Վրաստանի ՆԳՆ մամուլի ծառայությունը։