«Ավարտվել է ամառային մանկապարտեզի նախագիծը, որը փակել է 2023-2024 ուսումնական տարին Թբիլիսիի հանրային մանկապարտեզներում»,- հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն քաղաքապետարանի կառավարության նիստում։
Մայրաքաղաքի քաղաքապետը խոսել է մանակապարտեզների ենթակառուցվածքային և կրթական ուղղությամբ իրականացվող ծրագրերի մասին և նշել, որ նմանատիպ միջոցառումները կունենան շարունակական բնույթ:
«Մենք 15 500 երեխայի ուղարկել ենք դպրոց և ես ցանկանում եմ նրանց մաղթել լավագույն ապագա և հաջողություններ։ Թբիլիսիի մանակապրտեզների համար այս տարին կարևոր էր թե՛ ենթակառուցվածքային, թե՛ կրթական առումով։ Իրականացվել են բազմաթիվ նոր նախագծեր՝ անցած սեպտեմբերից Թբիլիսիին ավելացել է հինգ մանկապարտեզ։ Ներկայումս ավարտական նախապատրաստական աշխատանքներ են տարվում երեք նոր մանկապարտեզների բացման համար։ Նաև նոր ուսումնական տարվա սկզբին մենք նախատեսում ենք Վազիսուբանի բնակավայրում բացել թիվ 124 մանկապարտեզ, որը կընդունի մոտ 300 երեխա»,- ասել է Կախա Կալաձեն։
Նրա խոսքով, հատականշական է, որ այս բոլոր նախագծերն իրականացվեն նույն եվրոպական ստանդարտով։
«Բացի այդ, մենք հին մանակապարտեզների վերականգնողական աշխատանքներ ենք իրականացնում, որպեսզի ամեն տեղ վիճակը նույն չափանիշի հասցնենք։ Բոլորին է հայտնի, թե մանկապարտեզների նկատմամբ ինչպիսի մոտեցումներ կան, ինչպես են դրանք կառուցված և ինչպիսի չափանիշ ունենք։ Մենք ցանկանում ենք, որ բոլոր մանկապարտեզներն ամենուր համապատասխանեն եվրոպական չափանիշներին, ինչը մեզ համար կարևոր է։ Ամեն ինչ արվում է, որ երեխաները դաստիարակության, զարգացման առումով նորմալ պայմաններում լինեն։ Եթե անհրաժեշտ լինի, ապագայում էլ կշարունակենք առկա մանկապարտեզների վերականգնման ու կառուցման աշխատանքները»,- հայտնել է մայրաքաղաքի քաղաքապետը։