Ավարտվել է Ծինարեխի-Քվաթախևի հինգ կիլոմետրանոց հատվածի վերականգնումը
Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհների դեպարտամենտն ավարտել է Ծինարեխի-Քվաթախևի ավտոճանապարհի հինգ կիլոմետրանոց հատվածի վերականգնման աշխատանքները։
Վերականգնողական հատվածը գտնվում է Կասպիի մունիցիպալիտետում և Ծինարեխի գյուղից տանում է դեպի Քվաթախևի վանական համալիր։ Հինգ կիլոմետրանոց հատվածի վրա երբեք ասֆալտապատ մակերես չի եղել։
«Ծինարեխի-Քվաթախևի ճանապարհի պատշաճ գործունեությունը կարևոր է ինչպես բնակչության, այնպես էլ վանական համալիրի հյուրերի համար։ Վերականգնման նախագծով նախատեսված էր ճանապարհի ծածկի և արհեստական կառույցների կազմակերպում։ Վերականգնվել է նաև Կավթուրա գետի կամուրջը։ Ինչպես նաև վանքի մոտակայքում կազմակերպվել է ավտոկայանատեղի»,- նշված է ավտոճանապարհային վարչության տարածած հաղորդագրության մեջ։
Ծրագիրը ֆինանսավորվել է պետբյուջեից մոտավորապես 3,6 մլն լարիով։